«Դե, ինչպես որ խոստացել էինք, մեր հարվածը շատ ցավոտ է լինելու». Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը պատասխանել է ադրբեջանցի հաքերներին
Նախորդ շաբաթ ադրբեջանցի հաքերներն ակտիվորեն փորձում էին կոտրել հայկական կայքեր, բլոգներ, ինչպես նաև՝ հայտնի անձանց սոցցանցերի էջերը: Սրա արդյունքում տուժեցին տասնյակ-հազարավոր հետևորդներ ունեցող հայ հայտնիների Instagram-յան էջերը, ինչի արդյունքում տուժեցին, օրինակ՝ երգիչ Էրիկ Կարապետյանը և դերասան Ռաֆայել Երանոսյանը:
Ադրբեջանցի հաքերները կոտրված հայկական էջերում տեղադրում էին Ադրբեջանի դրոշի նկարները, կիսվում էին ադրբեջանական երգերով և նկարներով, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ ծաղրում էին հայերին և հայ զինվորներին: Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը խոստացել էր ցավոտ հարված հասցնել ադրբեջանցիներին և կատարել է իր խոստումը:
Դեռ ապրիլի սկզբին հայ հաքերները կոտրել էին ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը, և կայքի ամբողջ բազան (անուն-ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) ՝ հասանելի դարձնելով դրանք բոլորի համար: Բացի այդ, կոտրվել էին մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում բոլոր այցելուները տեսնում էին հայ հերոս տղաների նկարները: Իսկ երեկ գիշերը հայ հաքերները կոտրել են «Եվրատեսիլ 2011»-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը, որոնք ներկա պահին գտնվում են հայ հաքերների տիրապետության տակ:
«Դե, ինչպես որ խոստացել էինք, մեր հարվածը շատ ցավոտ է լինելու: Թող թշնամին հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք հարձակման, ինչպես պետական սահմանին, այնպես էլ կիբեռ դաշտում: Հատուկ շնորհակալություն «ՍօսԷ»-ին օգնության համար»,- նշված է կիբեռ բանակի հաղորդագրության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան