Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2017թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 12 247 գործարքներ:
Նախորդ տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էին 13 333 գործարքներ: Գործարքների թիվը նվազել է 1086-ով կամ 8,8%-ով։
Ըստ տեսակների՝ գործարքներն ունեն այսպիսի կառուցվածք։
Ինչպես տեսնում եք, օտարման գործարքների կշիռը 25,8% է։ Այսինքն՝ 2017 թվականի փետրվարին իրականացվել է անշարժ գույքի օտարման 3160 գործարք։
Նախորդ տարվա փետրվարին իրականացվել էր 3893 օտարման գործարք։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 733-ով կամ 23%-ով։