Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանին եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են ուսումնարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Եզնիկ Մոզյան ուսումնարանն արդեն իսկ ձեռք է բերել հարգանք եւ ճանաչում որպես որակյալ արհեստագործական կրթություն տվող հաստատություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930