 
                        Բրենդան Ռոջերսը երկարաձգեց պայմանագիրը «Սելթիկի» հետ
 
                                    Շոտլանդական ակումբի ղեկավարությունը շատ գոհ է հյուսիսիռլանդացու աշխատանքից:
Ռոջերսի նոր համաձայնագիրը «Սելթիկի» հետ նախատեսված է մինչև 2021թ.:
«Բրենդանը հսկայական ներդրում կատարեց «Սելթիկում»: Նա գերազանց մենեջեր է, և մենք գտնում ենք, որ նա Եվրոպայի, եթե ոչ՝ համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկն է: Մենք ուրախ ենք, որ նա իր ապագան կապում է մեր ակումբի հետ»,- հայտարարել է «Սելթիկի» գործադիր տնօրեն Փիթեր Լոուելը, ում խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Ռոջերսը գլխավորել է «Սելթիկը» 2016 թվականին: Նրա ղեկավարությամբ թիմը ժամկետից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն և հաղթեց շոտլանդական լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        