
Պետական հիմնարկներին տրամադրած աշխատավարձերի ծախսերն ավելացել են

ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերից 16.5 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կազմել է եռամսյակային ծրագրի 56.7%-ը և 1.1 տոկոսով (175.3 մլն դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑փետրվարին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 12.8 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 43.1%‑ը և 23%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման ծախսերի կրճատմամբ: