Ֆելիքս Ցոլակյանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահ. «Փաստ»
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը:
ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ցոլակյանը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել:
2003-2007 թթ.- Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007 թվականի հուլիսից մինչև նոյեմբեր աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական: 2007 թվականի նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2013 թվականի մարտի 7–ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ: 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 2016 թ. հունիսի 29–ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
Ունի գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: