Պեպ Գվարդիոլան աջակցել է Արսեն Վենգերին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աջակցել է Արսեն Վենգերին և Լոնդոնում կայանալիք կիրակնօրյա խաղի նախօրեին հայտարարել է, որ զգուշանում է «Արսենալից»:
«Երբ Վենգերը սկսի հաղթել, երկրպագուները նորից երջանիկ կլինեն, ես վստահեցնում եմ ձեզ: ԱՊԼ-ն հաղթելը հեշտ չէ, բայց ես վստահ եմ, որ երկրպագուները գնահատում են այն, ինչ Վենգերն արել է և անում է հիմա:
Մենք խաղում ենք նրանց հետ շատ վտանգավոր ժամանակահատվածում, որովհետև «Արսենալը» պարտվել է մի քանի խաղ: Ես կգերադասեի, որպեսզի նրանք մեր հետ խաղից առաջ շատ հաղթանակներ տարած լինեին»,- Գվարդիոլային է մեջբերում The Guardian-ը:
ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Արսենալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 19:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը