Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ելք» դաշինքից ահազանգ ստանալով ոստիկանները անմիջապես ժամանել են պարոն Փաշինյանի ասած վայրը, սակայն միջադեպի մասնակիցները հարավ արևմտյան թաղամասից շարժվել էին կենտրոնի ուղղությամբ։ Ոստիկանները կապ էին հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ որպեսզի մոտենան։ Ի վերջո ոստիկանների և պարոն Փաշինյանի հանդիպումը տեղի ունեցավ Հարավ արևմտյան թաղամասում, միջադեպի տեղում։ Ինքս անձամբ եղա թե Տերյան փողոցում և թե Հարավ Արևմտյան թաղամասում, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Հանդիպեցի պարոն Փաշինյանին, հասցրեցինք նույնիսկ մի քանի բառ փոխանակել։ Արձանագրված միջադեպով զբաղվում է ոստիկանության Մալաթիայի բաժինը, հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության արձագանը ի սկզբանե եղել է օպերատիվ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս