Բաժիններ՝

«Եթե Իբրահիմովիչը մնա, մենք գոհ կլինենք, բայց…». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատասխանել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագային վերաբերող հարցերին:

«Ես հանգիստ եմ և սպասում եմ նրա որոշմանը: Եթե որոշում կայացվի, որ Զլատանը մնում է, և նա երջանիկ լինի այդ որոշումից, մենք բոլորս գոհ կլինենք: Բայց եթե նա որոշի հեռանալ ակումբից և փորձի նոր մարտահրավեր գտնել իր համար, ես, միևնույն է, ուրախ կլինեմ նրա համար:

Իբրահիմովիչը կարևոր դեր է խաղում մեր հաջողություններում, բայց մարդը խաղացողից և թիմից կարևոր է: Եթե նա որոշի լքել Անգլիան և մեկ այլ իրականությունում ընտանեկան երջանկություն կառուցի, ապա այդպես էլ թող լինի»,- ասել է Մոուրինիոն:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ շվեդ հարձակվողի պայմանագրում կա այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս