«Քվեարկելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին՝ դուք քվեարկում եք հանուն խաղաղության, հանուն արդարության, հանուն արժանապատիվ կյանքի». Ստեփան Դեմիրճյան

Այսօր Երևանի Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ մեր երկրի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հարևան պետությունների հետ և չեզոքացնել ներքին սպառնալիքները։ Ըստ նրա՝ խաղաղության հաստատման հետ միասին, երկրում արդարության հաստատման ծրագիր պետք է կատարվի։

«Դա նշանակում է՝ անցկացնել արդար ընտրություներ, արմատախիլ անել կոռուպցիան, թալանը, թալանչիներին պատասխանատվության ենթարկել, երկրում օրինականություն հաստատել, բացահայտել Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունները, բոլոր մեղավորներին պատժել»,- ասաց Ս. Դեմիրճյանը։

Ըստ նրա՝ դա չի կարող անել այն վարչախումբը, որի գործունեության հետևանքով երկիրը դատարկվում է, աճում է արտագաղթն ու աղքատությունը, արտաքին պարտքը։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը չի կարելի արդարացնել Ղարաբաղյան հակամարտությամբ, այլ արտաքին գործոններով։ Դեմիրճյանը նշեց, որ այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը և այն պահելու համար շահարկում է Ղարաբաղի հարցը։

Նշելով, որ ապրիլի 2-ի ընտրությունները ճակատագրական են, Դեմիրճյանը կոչ արեց քվեարկել իրենց ուժի օգտին. «Քվեարկելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին, դուք քվեարկում եք հանուն խաղաղության, հանուն արդարության, հանուն արժանապատիվ կյանքի»։

Կարդացեք նաև

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կոչ արեց դառնալ խաղաղության քարոզիչներ և ուղղվել դեպի շրջաններ ու ցանկացած ընտրող։ Նրա կոչից հետո մեկնարկեց խաղաղության երթը։

Տեսանյութեր

Լրահոս