«Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք». Լևոն Զուրաբյան

«Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որ դեռևս անտեսանելի է։ Մեկ տարի առաջ, եթե հիշում եք, «4+4+4» ֆորմատով Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, միաջզգային հանրության օգնությամբ պարտադրեց այս իշխանություններին ընտրությունների օրինականության վերահսկման մի շարք մեխանիզմներ։

Այն ժամանակ դեռ ոչ ոք չհասկացավ դրա իմաստը։ 2003 թ-ից մենք պայքարել ենք դրա համար և մենք հասանք նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներն անիմջապես ընտրություններից հետո օրինական ուժով կհրապարակվեն ԿԸՀ կողմից։

Մենք հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհեռարձակեն ամբողջ ընտրական գործընթացը՝ ներառյալ հաշվարկը։ Այնտեղ նաև տեղադրված են լինելու սարքավորորումներ, որոնք կնույնականացնեն ընտրողնրին»,- այսօր Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ շնորհիվ այդ հեղափոխության այսօր մեր երկրի ճակատագիրը գտնվում է ժողվրդի ձեռքում։

Զուրաբյանի խոսքով՝ ամեն կերպ փորձելու են մարդկանց վրա ազդել՝ ընտրակաշառքով, ճնշումներով, բայց քանի որ ընտրությունը գաղտնի է, ժողովուրդն ինքը կարող է ապրիլի 2-ին քվեարկությամբ հեղափոխություն կատարել մեր երկրում։

Լ.Զուրաբյանը կոչ արեց ամբողջ ժողովրդին՝ ապրիլի 2-ին կատարել այդ հեղափոխությունը՝ քվեարկել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին, որպեսզի մեր երկրում հաստատվի ժողովրդավարույթուն, խաղաղություն, բացվեն բոլոր ճանապարհները և մենք ազատ առևտուր ունենանք աշխարհի բոլոր երկրների հետ՝ ներառյալ հարևաններին, որպեսզի Հայաստան գան բազմամիլիարդ խոշոր ներդրումներ, տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, վերանան մենաշնորհները, զանգվածային արտագաղթը փոխարինվի զանգվածային ներգաղթով, որպեսզի զինվորներն այլևս չզոհվեն ռազմաճակատում. «Եկեք ապրիլի 2-ին քվեարկենք, որպեսզի մենք արժանապատիվ խաղաղություն պարտադրենք Ադրբեջանին»։

«Ուրեմն՝ 1 տարի առաջ անտեսանելի կատարված հեղափոխությունը եկեք դարձնենք տեսնելի ամբողջ ժողովրդի համար»,- ասաց Լ.Զուրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս