
«Մոնակոն» պատրաստ է 150 մլն եվրոյով վաճառել Մբապեին

«Մոնակոյի» ղեկավարությունը հրապարակել է այն գինը, որով պատրաստ է բաց թողնել հարձակվող Կիլիան Մբապեին: Ինչպես հաղորդում է աղբյուրը, պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն 18-ամյա ֆրանսիացու համար վճարել 130 մլն եվրո ֆունտ, որպեսզի տեսնեն նրան իրենց շարքերում:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ Անգլիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից, բայց գլխավոր հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ նշվել էր, որ «Մոնակոն» արդեն մերժել է 110 մլն եվրոյանոց առաջարկներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում Լիգա-1-ում անցկացրել է 21 խաղ, խփել է 12 գոլ և կատարել է 5 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը