Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդին սպասվում է խելահեղ ապրիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ներկայացրել է իր թիմի առաջիկա խաղերը:

Կարմիր սատանաների հարձակողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի իր բլոգում կիսվել է թիմի ապրիլյան խաղերի վերաբերյալ իր կարծիքով:

««Վեսթ Բրոմվիչ», «Էվերթոն», «Սանդերլենդ», «Անդերլեխտ», «Չելսի», «Բերնլի», «Մաչեսթեր Սիթի» և «Սուոնսի»: Սա 8 թիմերից բաղկացած ցուցակ է, որոնց դեմ մենք պետք է խաղանք խելահեղ ապրիլին՝ ներառյալ 2 խաղ Անդերլեխտի հետ Եվրոպայի լիգայում:

Դա իրականությունն է, ես չեմ դժգոհում: Մենք պետք է ցուցադրենք լավագույնը, ինչին ընդունակ ենք: Դա մարտահրավեր կլինի մեզ համար: Հուսով եմ՝ մենք կհասնենք հաջողության»,- գրել է Մատան:

Շաբաթ՝ ապրիլի 1-ին, «Օլդ Թրաֆֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդը» 30-րդ տուրի շրջանակներում կընդունի «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս