«Ես ծնվել ու մեծացել եմ Յոնջըլաղում». Հեղինե Բիշարյան

Այսօր Շենգավիթ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ Շենգավիթում իրենք միշտ հաղթել են, միշտ ունեցել իրենց աջակիցները. «Կարելի է ասել, որ կուսակցության ղեկավարն իր առաջին մանդատը ստացել է հենց Շենգավիթում»։

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում գրեթե չկա մի համայնք, որ ավելի ծանր սոցիալական վիճակում լինի, քան Շենգավիթն է. «Ես սա սրտի ցավով եմ ասում։ Շենգավիթում պետք է զարկ տրվի սոցիալական բնակարանաշինությանը, որովհետև անհանդուրժելի է որ շենգավիթցին ապրի բարաքներում։ Այն Շենգավիթը, որը ծաղկունք էր ապրում, որովհետև ինքս էլ ծնվել ու մեծացել եմ, ժողովրդի ասած՝ Յոնջըլաղում, պետք է շարունակեր առաջընթաց ապրել, բայց այն ծանր վիճակում է։ Պետք է փոխվի Շենգավիթի դեմքը։ Դրա համար կանգնեք «Հայկական Վերածնունդի» կողքին, որովհետև ուզում ենք հայրենիքում, համայնքներում վերածնունդ լինի»։

«Այսօր շատ ու շատ մարդիկ, որոնք հարստացել ու թալանել են, որի համար Շենգավիթն այս վիճակում է, եկել են այդ փողերով գնելու շենգավիթցուն։ Ես դատապարտում եմ այն շենգավիթցուն, որ կծախվի։ Իմացեք, որ մեր ձայնը մշտապես եղել ու լինելու է խորհրդարանում, մենք խոսել ու խոսելու ենք Շենգավիթի մասին»,- ամփոփեց ՀՎԿ ղեկավարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031