
Արցախում 2017 թվականի փետրվարին գրանցվել է 172 ծնունդ

Արցախի Հանրապետությունում 2017 թվականի փետրվարին գրանցվել է 172 ծնունդ: Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 220 ծնունդ, ինչը նշանակում է, որ ցուցանիշը նվազել է 48-ով:
2017 թվականի փետրվարին Արցախում մահացել է 110 մարդ, իսկ բնակչության բնական աճն այս տարվա փետրվարին կազմել է 62 մարդ: 2016 թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 220 ծնունդ և 103 մահ, բնակչության բնական աճը կազմել է 117 մարդ:
2017 թվականի փետրվարին Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 51, ամուսնալուծությունների թիվը` 17: 2016 թ. փետրվարին հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 57, ամուսնալուծությունների թիվը` 15:
2016 թ. փետրվար ամսում ԱՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 57, իսկ մեկնողների թվաքանակը` 48 մարդ: