Բաժիններ՝

«Բարսելոնան» «Լիվերպուլին» կառաջարկի Իվան Ռակիտիչին՝ որպես Կոուտինիոյի արժեքի մի մաս

Կատալոնացիները լուրջ են տրամադրված:

«Բարսելոնան ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: 24-ամյա բրազիլացու գինը մի փոքր իջեցնելու համար կապտանռագույնները պատրաստ են մերսիսայդցիներին առաջարկել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Այդ մասին հաղորդում է Liverpool Echo-ն:

Կոուտինիոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ.: Նոյեմբերին Le10sport.com-ը պնդում էր, որ «Լիվերպուլը» բրազիլացու համար պահանջում է 75 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանի 27 խաղերում Ֆիլիպեն խթել է 7 գոլ և կատարել է 7 փոխանցում: Դեկտեմբերին Կոուտինիոն ճանաչվեց լավագույն բրազիլացի լեգեոներ, ով հանդես է գալիս Եվրոպայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031