Բաժիններ՝

Ջալեբի. Հնդկաստանի ամենահայտնի քաղցրեղենը

Սա ամենահայտնի քաղցրեղեններից մեկն է Հնդկաստանում: Այնտեղ ջալեբի պատրաստում են յուրաքանչյուր փողոցում, յուրաքանչյուր անկյունում և միանգամից վաճառում են: Քաղցր, խրթխրթան գալարիկները անտարբեր չեն թողնում ոչ մեկին:
Հնդկական վեդայական քաղցրեղեն. Ջալեբի

Բաղադրիչներ

Խմոր

1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Թթվասեր – 1 ճ/գ
3. Սոդա – 1/4 թ/գ
4. Սպիտակաձավար – 2 թ/գ
5. Ջուր – 1.5 բաժակ

Օշարակ

1. Շաքարավազ – 1.5 բաժակ
2. Ջուր – 1 բաժակ
3. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
4. Զաֆրան՝ ըստ ճաշակի
5. Կարդամոն – մի քանի հատ

Ինչպես նաև բուսայուղ՝ տապակելու համար:

Պատրաստման եղանակը

1. Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Այն պետք է լինի նրբաբլիթի խմորի պնդության:

2. Ծածկել և դնել տաք տեղ, ամենաքիչը 2 ժամ:

3. Պատրաստել օշարակը: Դրա համար ջրի մեջ լցնել շաքարավազը և դնել կրակի վրա: Երբ եռա, ավելացնել զաֆրանը և կարդամոնը և մոտ 8 րոպե եփել միջին կրակի վրա, որպեսզի օշարակը մի փոքր խտանա: Վերջում ավելացնել կիտրոնի հյութը:

4. Բուսայուղը լցնել թավայի մեջ՝ ամենաքիչը 3 սմ բարձրության և դնել կրակի վրա:

5. Խմորի մի մասը լցնել հրուշակագործական պարկի մեջ և շրջանաձև շարժումով բարակ շիթով սեղմել բուսայուղի մեջ, որպեսզի գալարիկներ ստացվեն:

6. Տապակել 2 կողմից: Բուսայուղը պետք է այնքան լինի, որպեսզի ջալեբին չկպչի թավայի հատակին:

7. Հանել ջալեբին, թողնել, որ ավելորդ ձեթը հոսի և միանգամից 10 վայրկյան իջեցնել օշարակի մեջ:

8. Օշարակով ներծծված ջալեբին շարել տապակի մեջ, որպեսզի դրանք սառչեն և չորանան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս