
Գրիզմանի ներկայացուցիչը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանավորվածության մասին ինֆորմացիան

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ներկայացուցիչը հերքել է այլ ակումբ տեղափոխվել վերաբերյալ պայմանավորվածության մասին ինֆորմացիան:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը համաձայնեցրել է տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Եվրոպական գրանդների կողմից հարցումներ են եղել Գրիզմանի վերաբերյալ: Հարցումներ կատարել են մասնավորապես անգլիական ակումբները: Բայց Անտուանը մնում է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ: Ոչ մի բանավոր, կամ պայմանագրով ամրացված պայմանավորվածություն որևէ մեկի հետ Գրիզմանը չունի»,- հայտարարել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը