
Հենրիխ Մխիթարյանին մրցանակ կհանձնվի

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Երեւան եւ մեր ընտրանու հետ նախապատրաստվում է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ հանդիպմանը:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգտվելով հարմար առիթից՝ մարտի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մարզչի համար սահմանված մրցանակների պաշտոնական հանձնման արարողությունը:
Հայաստանի անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է Հենրիխ Մխիթարյանը, լավագույն մարզիչ՝ Վարդան Բիչախչյանը: