
Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Haberler» լրատվական կայքը:
Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան:
Բավարարելով դատախազության միջնորդությունը՝ դատարանը Գյուլենին, նախկին դատախազ Զեքերիա Օզին, լրագրողներ՝ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Իբրահիմ Քոջային ձերբակալելու որոշում է կայացրել:
ermenihaber.am