Բաժիններ՝

Պետդեպը և Պենտագոնը ԻՊ-­ի լիակատար ջախջախման պլան են մշակում

ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր գլխավոր խնդիրը համարում է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթսին օգնելը Իրաքի եւ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լիակատար ջախջախման
պլանի մշակման գործում:  Այդ մասին Թիլերսոնը պատմել է Independent Journal Review (IJR) ինտերնետ­հրատարակությանը տված հարցազրույցում:

Ինչպես նշում է IJR-­ն, նոր ռազմավարության անվանման մեջ հանգուցային բառը «ջախջախում»­ն է, եւ դրանումն է նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականների կողմից ադ հիմնախնդրի լուծման նկատմամբ մոտեցման սկզբունքային տարբերությունը: Բարաք Օբամայի վարչակազմից նրանց նախորդները նախեւառաջ խոսում էին ԻՊ-­ին «թուլացնելու» մտադրության մասին, հիշեցրել – Թիլերսոնը:

«Մենք չենք կարողանա տարածաշրջանի հակամարտությունների վերացմանը ձեռնամուխ լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ճամփին կանգնած կլինի ԻՊ-­ն»,­-պարզաբանել էպետքարտուղարը՝ հայտնելով, որ արդեն սկսել է մշակել քաղաքական քայլեր, որոնք
անհրաժեշտ կլինի ձեռնարկել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների ջախջախումից հետո:

Նրա խոսքով՝ արշավը պետք է բաղկացած լինի երեք փուլից՝ ռազմական գործողություն, անցումային շրջան եւ կայունացման ծրագիր:

Այս մոտեցումը Թիլերսոնը մտադիր է շարադրել ԻՊ­ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի մասնակից 68 երկրներից գործընկերների հետ այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ հանդպումը նախագահելու է ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ­ի գլխավորած կոալիցիայի անդամ չէ:

«Մենք ԴԱԻՇ-­ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-­ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,­-ասել է Թոները:

Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-­ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս