
Էրդողանը Եվրոպային կոչ է արել հարգել մարդու իրավունքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային կոչ է արել հարգել մարդու իրավունքները: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Եվրոպական երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները, հակառակ դեպքում նրանց բնակչությունը չի կարող «քայլ կատարել» աշխարհում»,-ասել է Թուրքիայի նախագահը:
«Ես ևս մեկ անգամ դիմում եմ եվրոպացիներին. Թուրքիան այն պետությունը չէ, որի նախարարներին կարելի է չնդունել : Այսպիսի գործողությունների ականատես է լինում ողջ աշխարհը: Եթե դուք շարունակեք այս ամենը, Արևմտյան երկրների բնակիչները չեն կարողանա որևէ քայլ կատարել աշխարհում: Այդ իսկ պատճառով մենք Եվրոպային առաջարկում ենք հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները»,-ավելացրել է Էրդողանը:
Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի և Հոլանդիայի իշխանությունները արգելել են Թուրք նախարարների Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կախված քարոզչական այցերն ու ելույթները: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին: