
«Հոֆենհայմի» 29-ամյա մարզիչ Յուլիան Նագելսմանը ճանաչվեց լավագույնը Գերմանիայում

Տղան հասավ հաջողության: Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մասնագետն ընդունել է թիմը 2016թ. փետրվարին: Բունդեսլիգայի 2015-16 մրցաշրջանում «Հոֆենհայմը» զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ 2016-17 մրցաշրջանում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջին պարտությունը կրելով 18-րդ տուրում:
«Այսքան վաղ մրցանակն ինձ համար խթանիչ է առաջ շարժվելու համար»,- հայտարարել է Նագելսմանը Spiegel-ին:
Պատանեկության տարիներին Յուլիանը հանդես է եկել «Մյունխենում» և «Աուկսբուրգում», բայց հաճախակի վնասվածքների պատճառով ավարտել է կարիերան 19 տարեկանում: «Հոֆենհայմը» հետ է մնում 2-րդ տեղում ընթացող «Լեյպցիգից» 4 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը