«Հիմա Ծառուկյանին արգելել են, որ մարդկանց խոստում տամ, որ օգնեմ, ասում են՝ թե չէ, քո գործերը կտանք դատարան». Գագիկ Ծառուկյան

«Ես այսօր չեմ եկել սուտ ասելու։ Ամեն ինչից տեղյակ եմ, ամեն օր տեսնում եմ, շփվում եմ, գյուղացի, քաղաքացի, արվեստի, մշակույթի ներկայացուցիչներ, բոլորի խնդիրը նույնն է»,- այսօր Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա ներկայացրեց իր տեսլականը վարկերի տոկոսադրույքների, կենսաթոշակների մասին, որ թոշակը պետք է 25 հազարով բարձրանա. «Մեր ժողովուրդը երևի ֆոկուսնիկ ա, էդ թոշակով ո՞նց են ապրում»։

Ծառուկյանի խոսքով՝ չաշխատող գործարանները պետք է աշխատեն, աշխատատեղեր բացվեն, ներդրումներ արվեն։

«Բոլորդ ասում եք՝ փրկի, Ծառուկյան։ Ծառուկյանին պետք է հնարավորություն տաք»,- ասաց դաշինքի ղեկավարը։

Կարդացեք նաև

Հավաքի մասնակից մի տարեց կնոջ խնդրանքին՝ աջակցել իրեն, Ծառուկյանը պատասխանեց. «Ուրեմն, մայրիկ ջա՛ն, կմոտենաս մեր թեկնածուին, քո հարցերը կասես, ինչ որ պետք ա՝ կկարգավորենք։ Հիմա Ծառուկյանին արգելել են, որ մարդկանց խոստում տամ, որ մարդկանց օգնեմ, ես բարեգործ մարդ եմ, ասում են՝ չէ, քո գործերը կտանք դատարան, որ դա համարվում ա ընտրակաշառք։ Ծառուկյանը միշտ էլ օգնել ա, միշտ էլ օգնելու ա»։

Տեսանյութեր

Լրահոս