
«Մենք այս պայքարը պետք է տանենք թե՛ ճակատի վրա, թե՛ փողոցում, եթե պետք է՝ նաև բանտերում, բայց ապրիլի 2-ին մենք պարտավոր ենք ունենալ այդ նոր Հայաստանը»

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գյումրի քաղաքում: Դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «այս անօրեն կուսակցապետությունը պետք է քանդվի, ու ինքն այդ նախաշեմին է ու ինքը դա գիտի»:
«Երբ մեզ հուշում են՝ ժպտացեք, ես ժպտալ լավ գիտեմ, բայց մենք նախևառաջ՝ պետք է ժողովրդին ժպտալու տեղ տանք»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը՝ ակնարկելով վարչապետի՝ չհուսահատվելու մասին կոչերը:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ամեն կերպ պետք է հաղթեն. «Մենք այս պայքարը պետք է տանենք թե՛ ճակատի վրա, թե՛ փողոցում, եթե պետք է՝ նաև բանտերում, բայց ապրիլի 2-ին մենք պարտավոր ենք ունենալ այդ նոր Հայաստանը»: