Բաժիններ՝

Բաստիան Շվայնշտայգերը դարձել է Դավիթ Արշակյանի թիմակիցը

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց, որ թիմի  գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այսուհետ հանդես կգա «Չիկագո Ֆայեր» ակումբում:

Գերմանացի ֆուտբոլիստը կնքել է  1+1 համակարգով պայմանագիր, ինչի արդյունքում ակումբում կստանա տարեկան 4.5 մլն դոլար:

Արդեն երկար ժամանակ խոսվում է Շվայնշտայգերի՝ մանչեսթերյան ակումբը լքելու մասին, սակայն այս որոշումն անակնկալի է բերել երկրպագուներին:

Նշենք նաև, որ ամերիկյան այս ակումբում է հանդես գալիս հայ հարձակվող Դավիթ Արշակյանը:

Բաստիանն ամերիկյան ակումբին կմիանա մեկ շաբաթից, երբ կլուծվեն վիզայի և բնակարանային խնդիրները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031