
Տեսահոլովակ է ստեղծվել Մարսի լավագույն լուսանկարներով

Ֆինն լուսանկարիչ Յան Ֆրոյդմանը Մարսի լուսանկարները վերածել է տեսագրության Կարմիր մոլորակի մասին: Դրա համար նա օգտագործել է 50 հազար լուսանկարներ, որոնք արել է MRO կայանի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական գործիքը: Տեսահոլովակը մատչելի է Popular Mechanics կայքում։
Տեսանյութի ստեղծման համար Ֆրոյդմանից երեք ամիս է պահանջվել: Տեսագրության դիտումը Մարսի վրա թռիչքի տպավորություն է ստեղծում, հավանաբար, աստղանավորդները հենց այդպես կտեսնեն մոլորակի վրա թռիչքը եւ վայրէջքը դրա մակերեւույթին:
Մինչդեռ, Մարսի իրական գույները նշում է Ֆրոյդմանը, կարող են տարբերվել այն գույներից, որոնք կարելի է տեսնել հոլովակում: