
Ջեյմս Բլեյքը երաժշտական հոլովակ Է թողարկել հղի Նաթալի Փորթմանի մասնակցությամբ

Բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Ջեյմս Բլեյքը իր YouTube-ալիքում հրապարակել է My Willing Heart երգի տեսահոլովակը։ Հոլովակում գլխավոր դերակատարը դերասանուհի Նաթալի Փորթմանն է, որը նկարահանումների պահին հղիության վերջին շրջանում էր: Հոլովակի ռեժիսորը Աննա Ռոուզ Հոլմերն է («Նոպաներ»):
Փորթմանը, որ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Լեոն»-ը, «V` նշանակում է վենդետա» եւ «Աստղային պատերազմների» շարքը, փետրվարին դուստր է ունեցել: Փոքրիկին անվանել են Ամալյա: Նա դերասանուհու երկրորդ զավակն է. նրա որդին՝ Ալեֆը, վեց տարեկան է:
Ջեյմս Բլեյքի դիսկոդարանում կա երեք ալբոմ: Վերջին սկավառակը՝ The Colour in Anything-ը, որում տեղ է գտել My Willing Heart կոմպոզիցիան, թողարկվել է 2006 թվականին: