Բաժիններ՝

«Ինձ համար կարևոր էր ձեռք բերել Զլատանին, որովհետև նա կարևոր դեր է խաղում հանդերձարանում». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին պատմել է թիմի կյանքի վրա շվեդի ազդեցության մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն առանձնացրել է հարձակվողին՝ նշելով նրան ակումբ հրավիրելու ևս մեկ պատճառ:

«Դուք պետք է հարմարվեք ակումբային իրականության, նրա պահանջների հետ: Սուպերմարդկանցից, ինչպիսին եղել են Քինը, Սքոուլզը, Գիգզը, ակումբում մնացել են միայն Կերիկը և Ռունին: Հենց այդ պատճառով ինձ համար կարևոր էր ստանալ Զլատանին, որովհետև նա կարևոր դեր է խաղում ոչ միայն դաշտում, այլ նաև հանդերձարանում, ընդ որում, չլինելով անգլիացի»,- հայտարարել է Ժոզեն Goal-ին:

Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 15 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս