Բաժիններ՝

Նեյմարը դեմ չի լինի կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Բարսելոնայի» վինգեր Նեյմարը չի բացառում, որ ապագայում կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»: «Կապտանռնագույնների» հերթական մարզումից հետո բրազիլացին պատմել է ապագայի իր պլանների մասին:

«ԱՊԼ-ն այն առաջնությունն է, որն ինձ շատ է դուր գալիս: Ինձ այդ երկրում դուր է գալիս խաղաոճը, ինչպես նաև՝ այնտեղի թիմերը, և ով գիտի… Մի օր ես կցանկանայի խաղալ ԱՊԼ-ում, այո:

Իմ սիրած ակումբներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը». դրանք այն թիմերն են, որոնք միշտ պայքարում են մինչև վերջ: Բացի այդ, ԱՊԼ-ում աշխատում են բարձրագույն մակարդակի մարզիչներ, ինչպիսիք են Ժոզե Մոուրինիոն և Պեպ Գվարդիոլան: Նրանք մասնագետներ են, որոնց հետ կցանկանա աշխատել յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- ասել է Նեյմարը The Sun-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031