Բաժիններ՝

«Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կպայքարի «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի համար

«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտնվել է «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը՝ «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում են «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին:

Հաղորդվում է, որ Դանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը գրավում է թոփ ակումբների ուշադրությունն այն պատճառով, որ նրա տրանսֆերի իրականացումն ավելի հեշտ է, քան ուրիշ դարպասապահներինը:

Կասպերի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2021թ.: Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է 20 խաղ և բաց է թողել 31 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031