Բաժիններ՝

Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու է խփել

Դամասկոսը հայտարարում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին  հայտնել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ:

Սիրիական կողմը պնդում է, որ ապարատը խփվել է այն բանից հատո, երբ խախտել է երկրի օդային տարածությունը:

Իսրայելի բանակը հաստատել է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում:

«Տակտիկական անօդաչու թռչող սարքը կորսվել է, պատահարի հանգամանքները պարզվում են»,­-նշել են բանակի մամուլի ծառայությունում:

Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում է, որ անօդաչուն իրոք ընկել է, բայց չի խփվել:

Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70­-ական թվականներից գտնվում է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-­ի ուժերը, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031