Աշոտյան-Փաշինյան հեռակա «պոլեմիկան» հետաքրքիր հանգուցալուծում է ստանում.«Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր հանգուցալուծում է ստանում Արմեն Աշոտյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «պոլեմիկան»` հեռուստաբանավեճերին առնչվող: Հիշենք` ՔՊ վարչության անդամ, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Արմեն Աշոտյանին հեռուստաբանավեճի առաջարկ էր արել:
Աշոտյանն ասել էր, որ չի ցանկանում նպաստել «Ելքին»` յոթ տոկոսի շեմը հաղթահարելու հարցում, բայց եթե աջակցություն շատ է անհրաժեշտ, կարող են «միասին մտածել», ապա հավելել էր, որ ճիշտ կլինի ցուցակային «համարժեքով» հեռուստաբանավեճերն ընթանան, առաջինները` առաջինների հետ, վերջինները` վերջինների. Նիկոլը երրորդն է «Ելքում», ինքը` վեցերորդը ՀՀԿ-ում: Պարզվում է` «վերջինները կդառնան առաջին, առաջինները` վերջին»:
Մեր տեղեկություններով` առաջիկա կիրակի օրը «Ազատություն» ՌԿ-ի ուղիղ եթերում` Հրայր Թամրազյանի մոտ, կբանավիճեն «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ-ի վեցերորդ համարի տակ «հանդես եկող» Արմեն Աշոտյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: