Խորհրդարանական ընտրությունների օրը չի փոփոխվի. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տային, ինչը չեն արել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլից 2-ից տեղափոխելու հնարավորությանը: Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին՝ համաձայնության գալ եւ առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:

Մեր հարցին, թե միգուցե իշխանություննե՞ր նման նախաձեռնությամբ հանդես գան, հատկապես որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը նկատի ունենալով՝ չէր բացառել 4-5 օրով հետաձգելը: «ՀՀԿ-ն իր կարծիքն ասել է ամիսներ առաջ եւ մեր կարծիքը մնում է նույնը՝ եթե բոլոր քաղաքական ուժերը գտնեն, որ պետք է օրը փոխվի, մենք պատրաստ ենք քննարկել:

Փոխողը մենք չենք, պետական լիազոր մարմինն է: Այսօր արդեն ԿԸՀ նախագահը հանդես է եկել  հայտարարությամբ»,-  հավելեց Շարմազանովը: «Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները»,- ասել էր Մուկուչյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031