Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է. այսօր երջանկության միջազգային օրն է
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թին: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթականտեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:
Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից:
Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: «Նոր տնտեսագիտական հիմնադրամ»ի վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդն է: The Happy Planet Index (HPI) ծրագրի
շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0:
HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշների վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և, այսպես կոչված, էկոլոգիական «հետք (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա):
Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքի սպասվելիք միջին տևողությամբ: Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոթսվանան, ապա` Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին: