Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը գրավել է «Լոս Անջելես Գելեքսիի» դարպասը

MLS-ի կանոնավոր առաջնության 3-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Գելեքսիին»:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին գլխի հարվածով բացել է «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա Մովսիսյանի առաջին գոլն էր: Սակայն, հարձակվողի գոլը տանտերերին չի փրկել պարտությունից. հյուրերը երկրորդ խաղակեսի վերջնամասում 2 անգամ գրավել են մրցակցի դարպասը:

Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031