Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած

Մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին` Շաքի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած:

Ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված ԼՂՀ քաղաքացի Վ. Գ.-ը և 1960 թ. ծնված Ա. Թ.-ը տեղում զոհվել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհերի դիերը, իսկ վարորդ՝ 1982 թ. ծնված Ա., ուղևոր՝ 1957 թ. ծնված Վ. և 1981 թ. ծնված Կ. Մ.-երին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս