Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Մարտի 18-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Էկո Գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին Մերսեդես մակնիշի 88 SV 889 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Բ.-ը, ուղևորներ Դ. Հ.-ը (1996 թ.), Գ. Հ.-ը (1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Դ. Հ.-ը տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ« ԲԿ:

Բժիշկները Հ. Բ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ. Հ.-ը՝ կայուն ծանր, իսկ Գ. Հ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները կտրել են ավտոմեքենայի մեջ մտած արգելապատնեշի հատվածը, ֆիքսել ավտոմեքենան, որ ձորը չընկնի, այնուհետև հոսանքազրկել և անջատել են գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս