Բաժիններ՝

«Գվարդիոլայի թիմերի հետ խաղերից առաջ ադրենալինի ներհոսք եմ զգում». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ Պեպ Գվարդիոլայի թիմերի դեմ խաղերը իր համար հատկապես սկզբունքային են: Գվարդիոլան, ով հիմա գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», մարզել է Իբրահիմովիչին «Բարսելոնայում»:

«Երբ ես խաղում եմ նրա թիմերի դեմ, դա մոտիվացնում է ինձ, ադրենալին է տալիս: Դա անձնական չէ, ոչ: Դա խաղի մի մասն է:

Մեր հարաբերությունները Գվարդիոլայի հետ շատ արագ փոխվեցին: Սկզբում նա ինձ զանգահարում էր ամեն օր, իսկ ինչ-որ պահից սկսած ուղղակի դադարեց ինձ ընդգրկել հիմնական կազմում»,- ասել է Իբրահիմովիչը Fox Sports Italia-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս