Շատ հարգում եմ Արթուրին, բայց ամենքն իրենց տեղում պետք է լինեն ինչպես կյանքում, այնպես էլ մահվանից հետո. զոհված ազատամարտիկի մայր. tert.am
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» նախագահ Ռիմա Առաքելյանը գտնում է, որ զինվորական «Եռաբլուր» պանթեոնում պետք է հուղարկավորվեն զինվորականները, հաղորդում է tert.am-ը:
Այս մասին հայտնած «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը, անդրադառնալով այս օրերին տարբեր մարդկանցից, այդ թվում՝ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդներից հնչող առաջարկներին՝ Հաց բերող Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ, հավելեց. « Եթե զինվորական պանթեոն է, ուրեմն ՝ այնտեղ պետք է հուղարկավորվեն զինվորականներ: Գիտեք՝ ես շատ հարգում եմ Արթուրին, ցավակցում եմ իր հարազատներին և գտնում եմ, որ իր ծնողների համար էլ լավ չի լինի, որ անընդհատ մատնացույց անեն այս հանգամանքը: Մենք կարող ենք այլ եղանակով նրան մատուցենք հարգանքի վերջին տուրքը՝ հարգենք, պատվենք, բայց…»:
Ըստ տիկին Ռիմայի՝ երիտասարդներն այս հարցում պետք է սառը դատեն ու հասկանան, որ ամենքն այս կյանքում իրենց տեղն ունեն: Հետևաբար՝ առաջարկում է ՝ «ամենքն իրենց տեղում լինեն ինչպես կյանքում, այնպես էլ մահվանից հետո»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։