Բաժիններ՝

Ձևավորվել է Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ հետևյալ կազմով

Ձևավորվել է Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ հետևյալ կազմով.

1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ

2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող

4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ

5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ

6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը

7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի

8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը

9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ

10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ

11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ

12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ

Արթուր Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր մարդկային նկարագրով, իր ապրած կյանքով և ազգային նպատակներին իր նվիրումով վայելում է անսահման սեր և հարգանք: Ուստի համաձայն ժողովրդի պահանջի, նա պետք է ամփոփվի ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացված դիմումի պատասխանը այս պահին չունենք, ապա հոգեհանգստի կարգը և հուղարկավորության օրը, ժամն ու վայրը կհայտարարվեն հաջորդիվ:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս