Բաժիններ՝

Շվեդական հանրահայտ դարչինով բուլկիների բաղադրատոմսը

Շվեդիայի ազգային արժեք, շվեդական կենսակերպի սիմվոլ: Նույնիսկ կա հատուկ օր՝ նվիրված դարչինով բուլկուն, որը հոկտեմբերի 4-ն է: Յուրաքանչյուր տարի այդ օրը վաճառվում է 7 մլն բուլկի. երկրում բնակվում է 10 մլն մարդ:

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում

Կալորիականություն – 429 կկալ
Սպիտակուցներ – 8 գ
Ճարպեր – 12.7 գ
Ածխաջրեր – 72 գ

Բաղադրիչներ

1. Կաթ – 500 մլ
2. Ջոր խմորիչ – 10 գ
3. Շաքարավազ – 220 գ
4. Աղ – 1/2 փ/գ
5. Ալյուր – 800 գ
6. Կարագ – 150 գ
7. Աղացած դարչին – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել կաթը մինչև 37 աստիճան (այն պետք է տաք չլինի, այլ միայն գոլ): Չոր խմորիչը լցնել կաթի մեջ: Ավելացնել հալեցրած կարագը և 110 գ շաքարավազը:

2. Խմոր հունցել՝ աստիճանաբար ալյուր ավելացնելով: Խմորը պետք է լինի առաձգական և չկպչի ձեռքերին: Թողնել խմորը սրբիչի տակ 30-50 րոպե:

3. Խմորը փափկեցնել և գրտնակել 3 մլ հաստության: Քսել հալեցրած կարագ, վրան ցանել դարչինը և շաքարավազը և կեսից ծալել: Կտրատել խմորը 2.5 սմ լայնության շերտերի:

4. Շերտի մի ծայրից բռնելով՝ խմորը փաթաթել վարդի նման:

5. Բուլկիների վրա մի փոքր հարած դեղնուց քսել: Թխել 220 աստիճան ջեռոցում, մոտ 15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս