Խայտառակ դրվագ, որ դարձել է երկու եղբոր ընտանիքների թշնամանքի պատճառ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքն» անդրադարձել էր Շիրակի մարզի գյուղերից մեկում արձանագրված խայտառակ դեպքին, երբ 17-ամյա պատանին, 7-ամյա իր հորեղբոր տղային (անունները միանգամայն հասկանալի պատճառներով չենք նշում) համոզելով և խաբելով, պարբերաբար տարել է իրենց տուն, որտեղ անասնագոմում սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ։ Միաժամանակ, սպառնացել է երեխային, որ դրա մասին ծնողներին կամ որևէ մեկին չհայտնի, հակառակ դեպքում՝ վատ կլինի նրա համար։

Տեղի համայնաքապետը մեզ հետ զրույցում նշեց, որ 17-ամյա տղային ձերբակալել են, իսկ 7-ամյա տղան շարունակում է իր բնականոն կյանքով ապրել. «Երեխան հաճախում է դպրոց, իր հիմնական առօրյայով է զբաղվում։ Այ, ընտանիքներն իրար հետ թշնամացել են, չնայած ամեն բան անում են, որ դա ի ցույց չդնեն: Ընտանիքների անդամներն աշխատում են չշփվել գյուղացիների հետ, ոչինչ չեն խոսում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031