Բաժիններ՝

«Որպեսզի ոլորտում առաջընթաց ապահովվի, բիզնեսը կայանա, տնտեսությունը զարգանա՝ այն, ինչ պայմանագրում նշված է, պետք է հստակ կատարենք, պահպանելով ժամանակացույցը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և ավելացրել, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր երկրի տարածաշրջանների ջրամակատարարման համակարգերի բարելավման և շարունակական ջրամակատակարարում ապահովելու նպատակով:

Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի զարգացումը և նշել. «Որպեսզի ոլորտում առաջընթաց ապահովվի, բիզնեսը կայանա, տնտեսությունը զարգանա՝ այն, ինչ պայմանագրում նշված է, պետք է հստակ կատարենք, պահպանելով ժամանակացույցը»: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բաց է յուրաքանչյուր հարց և խնդիր քննարկելու համար՝ ի նպաստ ջրամատակարարման որակի բարձրացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031