
«Հուշագիրը ստորագրած կազմակերպությունների մեծ մասը որոշել են գալ». Կարայանը սպասում է ներդրողներին

Մինչև մարտի վերջ ռուսաստանաբնակ հայ գործարարները կհայտարարեն Հայաստանում իրենց ներդրումների մասին։ Այսօր կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ նշելով, որ կառավարությունը եռամսյակային հաշվետվություն կներկայացնի հանրությանը ներդրումային հիմնադրամի աշխատանքների մասին:
«Հուշագիրը ստորագրած կազմակերպությունների մեծ մասը որոշել են գալ»,- ասաց Կարայանը:
Հարցին, թե ներդրողներին չի՞ մտահոգում Հայաստանի շրջափակման մեջ լինելը, Կարայանը պատասխանեց, որ հակառակը՝ օտարերկրյա ներդրողներին Հայաստանը գրավիչ է նրանով, որ հարթակ է ԵՏՄ շուկա մուտք գործելու համար, նաև GSP+ արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ: Լարսի հետ կապված խոչընդոտները, ըստ նախարարի, նույնպես լուծելի են, և արդեն քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: