
Ուկրաինան դադարեցրել է տրանսպորտային հաղորդակցությունը Դոնբասի հետ

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) որոշում է ընդունել Դոնբասի հետ բեռնատար հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին։
Որոշումը կգործի Մինսկի համաձայնությունների առաջին երկու կետերի իրագործումից հետո, որոնք նախատեսում են հրադադար, ինչպես նաեւ Դոնբասում գրավված ձեռնարկությունների վերադարձը Ուկրաինայի իրավասությանը, հայտնել է խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:
ԱԱՊԽ-ին Դոնբասի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու առաջարկությամբ հանդես էր եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«ԱԱՊԽ-ին առաջարկում եմ որոշում ընդունել օկուպացված տարածքի հետ տրանսպորտային, եւ ոչ միայն երկաթուղային հաղորդակցության ժամանակավոր լիակատար դադարեցման մասին:
Այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ օկուպանտներն Ուկրաինայի իվավասությանը չեն վերադարձնի գողացված ուկրաինական ձեռնարկությունները»,-ասված է ԱԱՀԽ-ում նախագահի ելույթում, որի տեքստը զետեղված է պետության ղեկավարի կայքում