Բաժիններ՝

Ուիլ Սմիթն Աֆրիկայում թռել է 100 ­մետրանոց ջրվեժից

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բանջի­ջամփինգով է զբաղվել Վիկտորիայի ջրվեժում, որը գտնվում է Աֆրիկայում՝ Զամբիայի եւ Զիմբաբվեի սահմանին: Այս մասին հաղորդել է TMZ հրատարակությունը:

Դերասանի ոտքերին ամրացրել են երկար էլաստիկ ճոպանը, ինչից հետո նա թռել է կամրջից՝ ոչ մեծ խցիկը ձեռքին:

«Դա ցնցող կադր կլինի»,­-ասել է Սմիթը՝ գլխիվայր ճոճվելով ճոպանով: Նա հավելել է, որ 20 տարի երազում էր այս թռիչքի մասին:

Վիկտորիան միակ ջրվեժն է աշխարհում, որի բարձրությունը գերազանցում է 100 մետրը, իսկ լայնությունը՝ մեկ կիլոմետրը: Այն համարվում է Աֆրիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031