«Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում». Կարեն Կարապետյանը՝ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն այսօր Ավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Ջրառատում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, ասաց. «Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք  ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031