Բաժիններ՝

Պաշտպանության նախարարությունն ընդլայնում է պայմանագրային զինծառայության հնարավորությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է հայկական զինված ուժերում պայմանագրային զինծառայության հնարավորությունները: Մարտի 12-ին Վայոց Ձորի մարզում ԵԿՄ, «Հայդուկ» ջոկատի և բանակի հետ համագործակցող տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք այժմ ավարտական փուլի ենք հասցնում մի ծրագիր`  կապված պայմանագրային ծառայության հնարավորությունները ընլայնելու հետ, որը վստահ եմ, մեծ ոգևորությամբ է ընդունվելու մեր հասարակության կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ աշխարհաքաղաքան ներկայիս իրավիճակը ստիպում է ունենալ  ժամանակակից պահանջներին համապատասխանող և մարտունակ բանակ: Ուստի արվում է առավելագույնը ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու և առկա որոշակի բացթողումները վերացնելու ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031