Բաժիններ՝

Ռաքայում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կոալիցիայի ավիահարվածներից. SANA

Առնվազն 19 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Ռաքա քաղաքի հարավային ծայրամասերին ԱՄՆ-­ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից:

Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով իրադարձությունների վայրի մի աղբյուր: Օդային գրոհն իրականացվել է գիշերը Շեյխ Ջումաա եւ Էլ Ֆարջ բնակավայրերի շրջանում, ինչպես նաեւ Եփրատ գետի հարավային ափի գյուղատնտեսական հանդակների շրջանում: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են:

Ռաքան գտնվում է Սիրիայի հյուսիսում (Հալեպից 160 կիլոմետր դեպի արեւելք) Եփրատի հարավային ափին: Քաղաքում ապրում է շուրջ 300 հազար մարդ: Այն զինյալները գրավել են 2013 թվականին, ինչից հետո համարվում է «ԻՊ­ի մայրաքաղաքը»:

Այժմ Ռաքայի վրա հարձակումն իրականացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈւ) խառը կազմավորումները, որոնց հիմնական մասը կազմում են քրդերը եւ տեղի արաբական ցեղերը: Նրանց աջակցում է ԱՄՆ-­ի գլխավորած միջազգային կոալիցիան:

«Եփրատի ցասումը» գործողության երրորդ փուլի շրջանակներում ՍԺՈւ­-ի մարտիկներին հաջողվել է մեկուսացնել քաղաքը՝ փակելով Դեյր Էզ Զոր տանող ճանապարհը: Վերջին տվյալների համաձայն, քրդերը գտնվում են Ռաքայից հինգ­վեց կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031